Կանադայում առցանց ապահարզանի համար բջջային հավելված են թողարկել

Կանադայի Բրիտանական Կոլումբիա գավառում ընդհանուր երեխաներ չունեցող ամուսինները կարող են ապահարզան ձևակերպել բջջային հավելվածի միջոցով՝ տեղեկացնում է CBC-ը:
Նոր հավելվածից կարելի է օգտվել, եթե ամուսնալուծության մասին որոշումն արդեն ընդունված է, և ամուսինների միջև տարաձայնություններ չկան ֆինանսական հարցերի կամ ունեցվածքի բաժանման շուրջ:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ յուրաքանչյուր տարի 10 հազար ապահարզանի 30 տոկոսը երկկողմ համաձայնությամբ է տեղի ունենում, սակայն փաստաթղթային շրջանառության բարդ համակարգի պատճառով ապահարզանի գործընթացը ձգձգվում է:
Նոր հավելվածը թույլ է տալիս ապահարզանի գործընթացը կազմակերպել 30 րոպեում: