25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտաքին քաղաքականության ոլորտում ամբողջությամբ դիտում ենք, նախորդ իշխանության հաջողության պատմությունը. Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն աշոտյանը այսօր խորհրդարանում ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագրի վավերացման մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ  ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարթոնքը տեղի է ունեցել 2015 թվականից սկսած, երբ վերսկսվեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները :

«Ամբողջությամբ դիտում ենք,  նախորդ իշխանության հաջողության պատմությունը արտաքին քաղաքականության ոլորտում եւ դա փաստ է»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը նշեց, որ խորհրդարանի քննարկմանը ներկայացված հուշագիրը պետք է դիտարկել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում՝ որպես ոլորտային հարաբերությունների խորացում:

«Հուսամ, այս ընթացքում մեր հաջողության պատմությունները ոչ միայն քաղաքական բնույթի փաստաթղթեր կլինեն, այլեւ կոնկրետ պրոյեկտների՝ լավ գիտնականների, լավ ֆիլմերի: Եվ չմոռանանք, որ արվեստի ու մշակույթի առաքելություններից մեկը միջմարդկային շփումն է»,-նշեց Աշոտյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ