06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը կբողոքարկվի

Կալանավորված գեներալ, ԱԺ պատգամավոր  Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: Այս մասին ասաց նրա պաշտպաններից Կարեն Քամալյանը: Նա ընդգծեց, որ հիմա  աշխատում են վճռաբեկ բողոքի վրա:

Փաստաբանը նշեց, որ Մանվել Գրիգորյանն ունի մի շարք հիվանդություններ, նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, Մանվել Գրիգորյանի մոտ թոքի քաղցկեղ, և շաքարային դիաբետ է ախտորոշված:

Կարեն Քամալյանի խոսքով՝  Մանվել Գրիգորյանի գործի մասին մանրամասներ  չի կարող հաղորդել` ելնելով նախաքննության գաղտնիությունից:

Նշենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանները դիմել էին Վերաքննիչ դատարան խափանման միջոցի փոփոխության համար, դատարանը մերժել էր փոփոխել գեներալ Գրիգորյանի խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ, և քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ