14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին՝ Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների հետևանքով մեծաթիվ զոհերի և ավերածությունների մասին, ինչի կապակցությամբ վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: 

Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների հարազատներին տոկու­նություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Ճապոնիայի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում հաղթահարել այս դժվարին փորձության հետևանքները»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ