24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իոաննիսյանը չբացառեց համամասնական ընտրակարգի շուրջ կառավարական հանձնաժողովի դիրքորոշման փոփոխության հնարավորությունը

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր խորհրդարանում ԸՕ փոփոխությունների հարցով հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց, որ տեսականորեն չի բացառում, որ այնպիսի հակափաստարկներ լինեն, որ համամասնական ընտրակարգի վերաբերյալ իրենց հանձնաժողովի դիրքորոշումը փոխվի:

Իոաննիսյանն ասաց, որ իրենց հանձնաժողովը ամբողջությամբ համամասնական ընտրակարգի կողմնակից է, այնպիսի ընտրակարգի, որը եղել է մինչեւ 2016 թվականը, բայց առանց մեծամասնական համակարգի: Նա ասաց, թե չի ցանկանում «փակ համամասնական» տերմինը օգտագործել, որովհետեւ հանրությանը թվում է, թե «փակ» նշանակում է՝ գաղտնի:

Նիստը վարող ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ընտրակարգի հետ կապված որոշում կա առանձին քննարկում կազմակերպպել՝ տարբեր մոտեցումները համադրելու նպատակով: «Դուք պատրա՞ստ եք առանձին քննարկմանը մասնակցել, թե՞ դա էլ է Ձեզ համար փակված թեմա, և որևէ ձևով այս խնդրի հետ կապված փոփոխություն Ձեր որոշման մեջ չեք պատրաստվում մտցնել»,-հարցրեց Ռուստամյանը:

Իոաննիսյանը պատասխանեց. «  Տեսականորեն չենք բացառում, որ այնպիսի հակափաստարկներ լսենք, որ մեր դիրքորոշումը փոխվի»:  

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն էլ նկատեց, որ այս հարցի որոշումը քաղաքական է եւ պետք է կայացվի քաղաքական կոնսեսուսի միջոցով: 
«Մասնագիտական առումով, Վենետիկի հանձնաժողովից սկսած, վերջացրած բոլոր փորձագետներով՝ բոլորն ասում են` չկա իդեալական համակարգ, սա քաղաքական հարց է, և դրա համար ես առաջարկում եմ, որ հենց դա լինի քաղաքական ուժերի քննարկման առարկա և ձգտում հասնել կոնսենսուսի քաղաքական ուժերի միջև, և ուրախ կլինեմ, որ մասնագետները մասնակցեն այդ նիստին և ներկայացնեն իրենց գնահատականը»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Ի պատասխան Դանիել Իոաննիսյանն արձագանքեց. «Այո, դա քաղաքական հարց է առաջին հերթին, և դա ամրագրված է կառավարության ծրագրում, որին հավանություն է տվել ԱԺ-ը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ