04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Իրավական պարզաբանում՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների մասին. որ սցենարը կյանքի կկոչվի

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում իրավական պարզաբանում է ներկայացրել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների մասին:

Նրա գրառման մեջ ասված է. ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի» 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա հրաժարական է տվել:

Նույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով:

Նույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավագանու անդամներից որևէ մեկը չառաջադրվի որպես քաղաքապետի թենածու, կամ առաջադրված մեկ թեկնածուն չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, այլ կերպ ասած, եթե Երևան քաղաքի ավագանին առաջիկա մեկ ամսվա ընթացքում չընտրի Երևանի նոր քաղաքապետ, ապա Կառավարությունը իրավունք կստանա կրճատելու ավագանու լիազորությունների ժամկետը, որից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ:

Այս սցենարի իրագործման պայմաններում ամենաուշը մինչև սեպտեմբերի 20-ը պետք է անցկացվեն Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ…
Տեսնենք, թե որ սցենարը կյանքի կկոչվի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ