24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

4 հարկանի շենք ենք կառուցում, թե՞ 50. պատգամավորներին մեկ ժամ քննարկումից հետո հաջողվեց լսել Իոաննիսյանի առաջարկները

«Ձեր հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի, ով պետք է հանդես գա այդ նախաձեռնությամբ»,  – ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում վարչապետին առընթեր ընտրական փոփոխությունների հանձնաժողով ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին հարցրեց նիստը վարող ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը։

Իոաննիսյանն ասաց, թե վարչապետը ընտրվելուց առաջ եւ կառավարության ծրագրով խոստացել է արդար ընտրություններ անցկացնել եւ տրամաբանական է, որ կառավարությունը նախագիծ ներկայացնի։ Նա նաեւ նշեց, թե խորհրդարանական հանձնաժողովում քչերն են ներկայացված, մինչդեռ, ըստ Իոաննիսյանի, «ԱԺ-ը 100-ից ավելի պատգամավոր ունի, որոնք կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»: 

Արմեն Ռուստամյանը հստակեցրեց, որ հիմա քննարկում են հարցը, թե քանի նախագծով պետք է մտնել ԱԺ։ Միջամտեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ հիշեցրեց, որ եղել է գաղափար, որ ինչ-որ պահի հանձնաժողովները պետք է միասին աշխատեն: «Մենք նոր օրակարգ չունենք, քանի դեռ հանձնաժողովի հարաբերությունները մյուս հանձնաժողովի հետ չեն ձեւավորվել»,-ասաց նա:

ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ կոնսենսուս կլինի.«Բայց մեր նախորդ նիստերը վկայում են, որ մենք ձգտում ենք կոնսենսուսի»: Ի պատասխան,  Դանիել Իոաննիսյանը նշեց, թե չի կարող երաշխիք տալ, որ  ԸՕ նախագիծը կլինի կոնսենսուսային: Ըստ նրա, եթե քաղաքական ուժերը հանուն ինչ -որ նպատակների կարող են զիջումների գնալ, իրենք , այսինքն, մասնագիտական հանձանժողովը չի կարող:

«Չգիտեմ՝ ձերը որքան է պաշտոնական և արդյոք կառավարության մոտեցում է, բայց ձեզ վնաս չի տալիս այստեղ ներկայացնել բերված առաջարկները: Այս փուլում ինչքան հնարավոր է համադրել՝ համադրենք, որ առաջ շարժվենք»,-ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Դաշնակցական Սպարտակ Սեյրանյանն էլ նկատեց.«Վերջում միեւնույնն է՝ նախագիծը քննարկելու է ԱԺ-ը, հիմա մի պարզ բան ենք ասում, եթե կան ներհակություններ, մինչեւ քննարկմման օրը միասին աշխատենք, նոր խորհրդարան բերենք»: Նա ասաց, թե նախ պետք է ճշգրտել, չորսհարկանի շենք ենք կառուցում, թե հիսունհարկանի:

Շուրջ 50 րոպե այսպես քննարկելուց հետո միայն Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց վարչապետին կից հանձնաժողովի մոտեցումները: Նշենք, որ Իոաննիսյանը հայտարարել էր, որ մտադիր չեն ԱԺ հանձնաժողովի հետ համատեղ աշխատել։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ