Սկանդալ ԱԻՆ-ում. ձերբակալվել է «տառականը». Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է․ «Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած բացահայտումները կարող են հերթական սկանդալի պատճառ դառնալ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Կա հարուցված քրեական գործ, որով կան ձերբակալված նախկին պաշտոնատար անձինք, որոնց անունները գաղտնի են պահվում։
Երիցյանը Աբրահամյանին իր հետ ԱԻՆ էր տարել Ոստիկանության 6-րդ վարչությունից։ Մեզ հասած տեղեկություններով՝ ձերբակալված հաջորդ պաշտոնյան ԱԻՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանն է։ Նա այդ պաշտոնում էր 2016 թվականի հոկտեմբերից եւ ազատվեց այս տարվա մայիսի 17-ին կառավարության որոշմամբ։
Նույն տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաեւ ԱԻՆ ֆինանսական վարչության նախկին աշխատակցուհի»։
Ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: