14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանը՝ ԱԱԾ-ի՝ Սերժ Սարգսյանի տուն «հասնելու» մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ «հնարավո՞ր է, որ առաջիկայում ԱԱԾ-ի գործողությունները նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տուն «հասնեն»:

Նիկոլ Փաշինյանը դա չբացառեց. «Եթե պետք լինի, հետաքննությունը կհասնի նրան: Եթե պետք լինի, տուն էլ կհասնի: Ամեն տեղ էլ կհասնի, բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, օպերատիվ տեղեկությունները, օրենքը»:

Վարչապետն ընդգծեց. «Կարող եմ երաշխավորել, որ ՀՀ-ում ոչ մի անձեռնմխելի մարդ չկա: Իսկ նրանք, ովքեր անձեռնմխելի են օրենքով, այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու ձեւերը նախանշված են օրենքով»: Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ ԱԺ-ում վերջերս գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշմանը պատգամավորների կողմից մեծամասամբ «կողմ» քվեարկելու փաստը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ