03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց մեզ. Ի՞նչ է քննարկել Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ի հետ. մանրամասնում է խմբակցության անդամը (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 9-ին Երեւանի ավագանու խմբակցության նիստ է կայացել, որին մասնակցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության Ռուզաննա Սիրունյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել խմբակցության անդամներին համատեղ աշխատանքի համար: Նա սակայն չէր ցանկանում նշել՝ Տարոն Մարգարյանը հրաժարական տվել է, թե ոչ:

Հարցին, թե ինչո՞ւ էր քաղաքապետը շնորհակալություն հայտնում, արդյոք ամեն տարի իրենց շնորհակալություն է հայտնում համատեղ աշխատանքի համար Ռուզաննա Սիրունյանն ասաց. «Մենք միշտ էլ հանդիպումներ ունենում ենք: Ավել բան չեմ կարող ասել, եթե քաղաքապետը որոշի… կոնկրետ հրաժարականի մասին չի եղել խոսակցությունը: Ես կարծում եմ՝ եթե լինի, դուք կիմանաք դրա մասին մեզնից շուտ»:

Նրա խոսքով, Տարոն Մարգարյանի խոսքում հրաժեշտի երանգներ «դեռեւս» չի տեսել.

«Տպավորությունն այնպիսին չէր, որ ինքը հենց հիմա հրաժարական է տալիս: Ես իսկապես ոչինչ չգիտեմ: Հրաժեշտի մասին ոչինչ չի եղել»:

Հարցին, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ են խմբակցության կին անդամները հուզվել, երբ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, Ռուզաննա Սիրունյանը նշեց. «Անկախ ամեն ինչից, մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից  հրաժարական կտան, թե չեն տա, նույն քաղաքապետը հանուն մեր քաղաքի շատ ծառայություններ է արել եւ կարծում եմ՝ եթե նույնիսկ հրաժարական էլ տա, շարունակելու է մնալ քաղաքի մի մարդ, որը մտածում է քաղաքի մասին, ինչպես մեզնից յուրաքանչյուրը»:

Հիշեցմանը, որ վերջերս ֆիլմ ցուցադրվեց Տարոն Մարգարյանին պատմանող շքեղ առանձնատների եւ ունեցվածքի մասին, ՀՀԿ խմբակցության անդամն ասաց. «Եկեք ես չպատասխանեմ այդպիսի հարցի, որովհետեւ նման դեպքում՝ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանու ամեն ինչի համար: Ես տեղյակ չեմ ընդհանրապես: Իսկ ինչո՞ւ ենք մենք անպայման նայում, որ նա իրավունք չունի ունենալու: Ես չեմ կարող ինձ թույլ տալ նման առանձնատներ կառուցել, որովհետեւ ես բիզնեսներ չունեմ, իսկ Տարոն Մարգարյանը, հնարավոր է՝ ունի բիզնեսներ, որոնց միջոցով կարող է ունենալ նման տուն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ  Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Նա այսօր քաղաքապետարանում հանդիպում է ունեցել եւ հրաժեշտ տվել աշխատակիցներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ