04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մայր Աթոռում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը: Այս մասին տեղեկացրել է  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Հարցին ի պատասխան՝ արդյոք նիստն արտահերթ է, Տեր Վահրամն ասաց, որ Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում արտասահմանի Հայոց թեմերի ներկայացուցիչներ, նրանց մի մասը նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են: «Այդ իսկ պատճառով որոշվեց գումարել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով»,-ասաց Մայր Աթոռի ներկայացուցիչը:

Տեր Վահրամը հաստատեց, որ բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիները դեռևս գտնվում են Մայր Աթոռի տարածում: «Եկեղեցին որևէ գործողություններ չի ձեռնարկում» հարցին անդրադառնալով՝ նա ասաց. «Այս պահի դրությամբ եկեղեցին ոչ մի գործողություն չի ձեռնարկում»:
Հուլիսի 6-ի առավոտյան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։

«Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին՝ դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,-գրել էր նա՝ հավելելով, որ նախաձեռնության անդամները փորձել են բռնություն գործադրել։ Մի խումբ անձինք շարունակում են մնալ այնտեղ, վրաններ են տեղադրել Մայր տաճարի շրջակայքում, իսկ կիրակի օրը համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ Դիվանատան նախասրահը մի խումբ քաղաքացիներ վերածել են ճաշարանի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ