06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բակո Սահակյանը Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին տեղեկանք է պահանջել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի  անվան հետ կապված սկանդալից հետո հանձնարարել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկանք պատրաստել:

Այս մասին հայտնում է Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, որը նոր է վերադարձել Արցախից

«ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ նստած էինք, եկուսով անակնկալի եկանք, երբ լուրերի թողարկմամբ տեսանք ԱԱԾ տեսանյութը: Անմիջապես եղավ Բակո Սահակյանի արձագանքը՝ հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկանք ներկայացնել»,- ասաց նա:

Նշենք, որ Բակո Սահակյանը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Հիշեցնենք, որ հուլիսի 3–ին ԱԱԾ–ն տեղեկություն տարածեց, որ ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ըստ իր խոսքերի` վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ, անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն` դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ