14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Տարոն Մարգարյանը տեղեկացրել է իր հրաժարականի մասին

«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր իր թիմին պաշտոնապես տեղեկացրել է իր հրաժարականի մասին»,-այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ դեռ մի քանի շաբաթ առաջ տեղեկացրել էր, որ Տարոն Մարգարյանն արդեն գրել է հրաժարականի դիմումը. «Պաշտոնապես հայտարարությունը կարծում եմ կլինի օրվա ընթացքում»:

Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցությունից հեռախոսազանգերին պատասխանեց խմբակցության փորձագետ Արթուր Շիրինյանը, ով նշեց, որ այս պահին խմբակցության անդամները տեղում չեն, իսկ ինքը տեղյակ չէ քաղաքապետի հրաժարականից:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գեւորգյանի հեռախոսահամարն անջատված է, չի պատասխանում նաեւ հասարակայնության հետ կապերի բաժնի հեռախոսը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ