28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ր դեպքում կլուծարվի ԵԿՄ-ն

ԵԿՄ  բաժանմունքում, տարածքային  կառույցում չկա մեկը, ով դեմ լինի Արամ Սարգսյանի թեկնածությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին ԵԿՄ Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Գեղամ Սմբատյանը և ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: Նրանք պնդեցին, որ Արամ Սարգսյանը տիրապետում է  ռազմական գործին, պատերազմի մասնակից է: ԵԿՄ անդամները  ներկայացրին, թե մինչև  ակտիվի  նիստը  ինչպես է որոշվել, որ  անհրաժեշտ է Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:

«Աշտարակի ձորում երկրապահների հավաքն ինքնաբուխ էր, ներկա էր ԵԿՄ ողջ ընտանիքը: Բոլորը կողմ արտահայտվեցին Արամ Զավենի Սարգսյանի՝ ԵԿՄ վարչության նախագահի թեկնածությանը: Նա իր հերթին շնորհակալություն հայտնեց երկրապահներին, ասաց, որ ուրախ կլինի գալ ԵԿՄ»,- ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը՝ հավելելով, որ ԵԿՄ համագումարն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբեր ամսին:
Նրա խոսքով՝ մինչ այդ կստեղծվի նախաձեռնող խումբ, բոլոր ցանկացող երկրապահները կարող են ընդգրկվել խմբի կազմում: Ազատամարտիկը նաև տեղեկացրեց՝ ԵԿՄ ցանկացած անդամ կարող է ինքնաառաջադրվել: Լրագրողները ԵԿՄ փոխնախագահից չհետաքրքրվեցին՝ ինչպես կմեկնաբանի ազատամարտիկ Արա Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) այն հայտարարությունը, որ եթե Արամ Սարգսյանը դառնա ԵԿՄ նախագահ, կառույցն օգտագործելու է քաղաքական նպատակներով:

«Երկրապահ ցանկացած անդամ կարող է լինել որևէ կուսակցության անդամ, նա ազատ է իր գործողություններում: Արամ Սարգսյանն ասաց, որ անելու է ամեն ինչ, որպեսզի ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց լինի, և այդպես էլ լինելու է»,- համոզմունք հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Համլետ Հայրապետյանը շեշտեց՝ եթե որևէ մեկը համարում է, որ լինելու են գաղափարի ընտրություններ, չարաչար սխալվում է:

«Առաջիկա ընտրությունները լինելու են կերպարի ընտրություններ: Կերպարը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա:

Բանախոսները ընդգծեցին, որ  եթե անգամ  ամենահզոր  «տղան» դնի իր թեկնածությունը, բայց չունենա իշխանության հովանավորչությունը, ԵԿՄ-ն պարզապես  կլուծարվի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ