Բանանն օգնում է ինսուլտից խուսափելուն
Իտալացի մասնագետները անգլիացի գործընկերների հետ համատեղ ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ եթե մարդն օրական ընդունում է նորմայով նախատեսված կալիումի գոնե կեսը, նրա մոտ ինսուլտի առաջացման հավանականությունը զգալիորեն նվազում է:
Ինչպես հայտնի է, կալիումի բնական շտեմարան է համարվում բանանը, որը հասանելի է գրեթե բոլորին: Մեկ բանանը պարունակում է 500 միլիգրամ կալիում, ինչը նշանակում է, որ օրական երեք բանան ուտելն ապահովում են այդ կարևոր նյութի մարդու մեկ օրվա չափաքանակը: Հայտնի է նաև, որ կալիումն իջեցնում է արյան ճնշումը:
Սակայն ինսուլտը կանխարգելելու համար միայն կալիումի օգտագործումը չի օգնի: Դրան զուգահեռ, ըստ մասնագետների, անհրաժեշտ է պակասեցնել աղի օգտագործումը: