14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել՝ պարզաբանումներ ստանալու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ Լուրը հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: 

«Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի»,-ասաց նա: 

Նշենք, որ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով:

Հայտարարության մեջ նշվում է, որ իրենց աջակցում է նաեւ գեներալ Միքայել Արզումանյանը։  Նախաձեռնող խումբը նաեւ գեներալի հետ արված լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ