07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը. Հայկական Ժամանակ

Ռոբերտ Քոչարյանը մինչեւ հուլիսի 25-ը ՀՀ հատուկ քննչական ծառայություն չի ներկայանա եւ չի հար­ցաքննվի: Բանն այն է, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով առայժմ որպես վկա հար­ցաքննվելու:

Թերթի հարցմանն ի պատասխան ՀՔԾ մամուլի ծառայու­թյունից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավա­կան թիմի ղեկավար ներկայացած Սարգիս Գրիգորյանը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ ծանուցումը պատշաճ կարգով ստացել են, բայց եւ նշել, որ Քոչարյանը գտն­վում է Եվրոպայում եւ մինչեւ հուլիսի 25-ը չի կարող ներ­կայանալ: Թե ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՔԾ-ն, ճշտել չհաջողվեց: Օրեր առաջ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվեց ՀՀ պաշտպանության նախ­կին նախարար Սիքայել Հարությունյանը՝ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգը տա­պալելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հետախուզում հայտա­րարվել: Թերթի զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյա­նը տեղեկացրել էր, որ Միքայել Հարությունյանը լքել է երկիրը: Չի բացառվում, որ առաջիկայում մեղադրյալ­ների շրջանակը մեծանա: Այս գործի շրջանակում որ­պես վկա հարցաքննվել է նաեւ Սեյրան Օհանյանը. նա 2008 թ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է եղել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ