24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լիդիանին, Հայաստանի պառլամենտական որոշ ուժերի հետ միասին կարող է մեղադրանք առաջադրվել կոռուպցիոն կապեր ստեղծելու մեջ

Մեր տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ գոյություն չունի, այս հակամարտության հետ կապված հարցերը լուծվում են այլ ուժերի կողմից, ասում է  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Ադրբեջանում  ոչ ոք,  ոչինչ չի որոշում եւ տուժողը հենց ժողովուրդն է, ում  սարքել  են դահիճ»,-նշում է նա:

Ըստ Մանուչարյանի, հսկայական քանակով գրոհայիններ վարձվում են Իսրայելի կողմից եւ ուղարկվում են Իրանի հյուսիս,  ինչը լարվածություն է առաջացնում նաեւ մեր սահմանին։

«Հատուկ ծառայություններն  անխնա հակամարտում են եւ ոչնչացնում միմյանց: Հայաստանը ունի հատուկ կարգավիճակ՝ առաջինն է պայքար սկսել այդ քաոսային կոալիցիան ոչնչացնելու համար»,-ընդգծեց Մանուչարյանը:

Աշոտ Մանուչարյանի խոսքով՝  «Լիդիան Արմենիա» ընկերությանը  Հայաստանի պառլամենտական որոշ ուժերի, դատական մարմինների հետ միասին կարող է մեղադրանք առաջադրվել հեղաշրջմանն աջակցելու , կոռուպցիոն կապեր ստեղծելու մեջ: 

«Մեր իշխանությունները պետք է որոշեն, արդյոք  ճիշտ  է , որ  «Լիդիան Արմենիան» դատական գործ հարուցի ԱՄՆ գյուղական վայրերի դատարաններից մեկում: Միացյալ Նահանգների ժողովրդին մեծագույն հաճույք է պատճառում, երբ  նրանց ցույց են տալիս, թե որ գյուղական զուգարանակոնքում  է Լոնդոնի դատարանում կայացրած վճիռների տեղը: Երբ մեզ սկսում են սպառնալ Լոնդոնի կամ Ստոկհոլմի դատարանով պետք է իմանան,  որ կա ապստամբ ԱՄն գյուղական դատարանը, որը կարող է բեկանել այդ որոշումը»,-ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ