02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք անժամկետ կմնանք Մայր Աթոռում, մինչև կաթողիկոսը հրաժարական տա, և ԱԱԾ-ն նրան տանի. ցուցարար

Մայր Աթոռի դիվանատանը քաշքշոց տեղի ունեցավ հոգևորականների ու «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների միջև, ովքեր, արդեն տևական ժամանակ է, պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Հոգևորականներից մեկն էլ՝ դիմելով ոստիկաններին ասաց. «Սիրելի՛ ոստիկաններ, խնդրում ենք՝ կարգուկանոնն ու լռությունը պահպանվի»:
 
Ցուցարարները պնդում են, որ իրենց հայհոյել են հոգևորականները ու ծեծել են. «Անգամ լրագրողի են ծեծում, տեսեք՝ ինչ են անում, հայհոյում են հոգևորականները»: 
Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն չեն թողել մտնել Դիվանատուն, հայհոյել են, քաշքել, որի տեսանյութը կա, և ինքը դիմելու է իրավապահներին:

Ցուցարարները պահանջում էին իրենց ցույց տալ գանձատանը պահվող սուրբ մասունքները:

Այնուհետև ցուցարարները նշեցին, որ պահանջում են, որ ցուցադրվի Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը, որն, ըստ իրենց տեղեկությունների վաճառվել է:
Արշակ Սրբազանն ասաց, որ այն չի վաճառվել, պարզապես մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետին:

Դրանից հետո ցուցարարները հայտնեցին, որ շարունակելու են մնալ Վեհարանի տարածքում. «Մենք անժամկետ մնալու ենք այստեղ, մինչև Գարեգին Բ-ն հրաժարական տա, և Ազգային անվտանգության ծառայությունը տանի նրան, որովհետև նա ազգային արժեք է պատճառել»:

Դիվանապետ Արշակ Սրբազանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպել է ցուցարարների հետ, կոչ արել, որ թողնեն իրենց բողոքի արտահայտման այս ձևը և իրենց ոճն ու մեթոդները պետք է տարբերվեն այն մարդկանց ոճից, ովքեր իրենց համարում են եկեղեցուց դուրս:

Միջամտելով Կարեն Պետրոսյանը հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ իր հորդորները հոգևորականները չլսեցին, երբ հորդորեց չքաշել ցուցարարներին, ինչու են խփում աղջիկներին, Սրբազան Հայրն ասաց, որ պատասխանում է  լրագրողների հարցերին:

Հարցին, թե իրականում Սուրբ Գեղարդից մաս վաճառվել կամ նվիրվել է այլ անձի, կառույցի հոգևորականն ասաց, որ եկեղեցիների միջև նման պրակտիկա կա, իսկ թե կտրվել կամ կոտրվել հետո է նվիրվել, ինքը չի կարող ասել:

Հարցին, թե այդ մասին հանրությունը տեղեկացվել է, ասաց, որ « Շողակաթ» հեռուստաալիքով ցուցադրվել է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ