22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հանցագո՞րծ, թե՞ բարերար

Աստված ուզում է, որ մարդը հստակ զանազանի չարն ու բարին, մաքուրն ու անմաքուրը,  կարևորն ու երկրորդականը: Այդ տրամաբանությամբ է երբեմն հարուստից վերցնում հարստությունը և աղքատին հանում աղքատությունից: Բոլորիս կյանքում այսպիսի անկում և վերելք նախատեսված է, կախված մեր հոգևոր գնահատականից, թե ինչպես ենք մենք վերաբերում նման հանգամանքներում: Բայց մի բան հստակ է. հարստության մեջ առկայծում է չարի տարատեսակ գայթակղությունները, իսկ աղքատության մեջ առկայծում է Աստծո փառքի ճառագայթները: Դա էլ միանշանակ չէ, դարձյալ կախված է  նրանից թե մենք այդ կարգավիճակներում ինչպիսի հոգևոր վերլուծություն ենք տալիս մեր հարստությանը կամ աղքատությանը:

Ես մի լավ խրատական առակ գիտեմ, որն այսպես է ասում .
– Մեկին հարցնում են, եթե մի պարկ ոսկի գտնես, ի՞նչ կանես, մարդը պատասխանում է.
«Տուն, շքեղ մեքենա և վայելքների վրա կծախսեմ»:
Մյուսին են նույն հարցը տալիս` սա ասում է.
«Սկզբից ինձ կապահովեմ ամեն ինչով, հետո միքիչ կօգնեմ սրան, նրան»:

Երրորդին են հարցնում. սա թե`
«Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև եթե ես մի պարկ  ոսկի գտնեմ, չգիտեմ, թե ես ով կդառնամ, հանցագո՞րծ, թե՞ բարերար»:  Սա յուրաքանչյուրիս հետ առնչվող մի հարց է մեր կյանքում: Մեկի մոտ ոսկու տեսքով, մյուսի մոտ շքեղ բնակարանի, մյուսի մոտ վերջին մակնիշի մեքենաների, երրորդի մոտ`պաշտոնի ու տիտղոսի և այլն: Կարևորը դարձյալ մեր դիրքորոշումն է Աստծո խոսքի լույսի ներքո և ողջախոհությունը` երկու դեպքում էլ:

Իսկ Հակոբոս առաքյալը հստակ գիտե մեր Տիրոջ դիրքորոշումը` թե
(Դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում)։ Մինչդեռ դուք պիտի ասեք. «Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կ՚անենք այս կամ այն բանը»։

Ծովիկ Դավթյանի հանրագրից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ