05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ես զուսպ, չխոսկան եմ նրան տեսել. Սերգեյ Բագրատյանը՝ Ծառուկյանի թիկնազորի պետի մասին

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին գիտեմ որպես զուսպ անձնավորություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Ես զուսպ, չխոսկան կերպարում եմ նրան տեսել։ Շատ խորը չեմ ճանաչում։ Ընդհանրապես, մարզիկները զուսպ մարդիկ են»,–նշեց Բագրատյանը։

Դիտարկմանը, որ կան տեղեկություններ, որ ԱԱԾ եւ իրավապահ մարմինների գործողություններն այսուհետ ուղղվելու են «Ծառուկյան» դաշինքի անդամների ուղղությամբ, Սերգեյ Բագրատյանը շեշտեց, որ որեւէ մեկը օրենքից բարձր չէ։ «Որեւէ քաղաքական գործիչ, քաղաքական կուսակցություն կամ ցանկացած քաղաքացի եթե կխախտի օրենքը, պիտի պատժվի։ Այլեւս  ոչ ոք օրենքից բարձր չպետք է լինի»։

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանն էլ է համարում, որ օրենքից բարձր ոչ ոք չպետք է լինի, պատգամավորը խոսուն համարեց այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ստուգման։

Հարցին, Ծառուկյանն էլ է զուսպ անձնավորություն, Բագրատյանը նշեց. «Պարոն Ծառուկյանը քաղաքական գործիչ է եւ բոլորիդ աչքի առաջ է, չեմ կարծում իմ գնահատման կարիքը կա»։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ հուլիսի 3-ին ՀՔԾ քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում հուլիսի 5-ին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:

Էդուարդ Բաբայանը կալանավորվել է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ