03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ է. Ի՞նչ է եղել Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը

Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ է: Ցուցարարները ներխուժել են Դիվանատուն և պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:

Վերջերս Էջմիածին քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Կորյուն աբեղա Առաքելյանն ասաց, որ գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները վաճառվել են:

Ցուցարարներն այսօր ևս նման պնդումներ արեցին և ասացին, որ Ամենայն Հայոց  Կաթողիկոսը պետք է հրաժարական տա:

Դիվանատան շենքում են նաև ոստիկանության ծառայողները, իսկ ցուցարարները չեն լքում շենքը: Նրանք հոգևորականներից պահանջեցին, որ իրենց ցույց տան Սուրբ Գեղարդը:

Ցուցարարները պնդում էին, որ այն վաճառվել է, իսկ Արշակ Սրբազանն ասաց, որ չի վաճառվել. «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»:

Ցուցարարները նույն հարցն ուղղեցին այլ հոգևորականների՝ արդյոք տեղյա՞կ են, որ Սուրբ Գեղարդից մեկ կտոր պակասում է:

Հոգևորականները պատասխանեցին, որ իրենք տեղյակ չեն:

Այժմ էլ ցուցարարները հրավիրում են իրավապահների ուշադրությունը, նշելով, որ պետք է պարզվի, թե արդյոք նվիրվե՞լ է, թե՞ վաճառվել:

Ցուցարարները հայտնեցին, որ հոգևորականներն իրենց նկատմամբ բռնություն են կիրառել, ականատեսներ էլ կան:

Հոգևորականների հորդորներին, որ ցածր խոսեն, ցուցարարները գոռացին. «Գարեգին, հեռացիր»:

Նշենք, որ աշխարհում Սուրբ Գեղարդ կամ Լոնգինի Գեղարդ անունը կրող հինգ քրիստոնեական մասունք կա, սակայն դրանցից միայն մեկն է բնօրինակը, որը դարեր շարունակ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մյուսները դրա պատճեններն են:

Ավանդության համաձայն` հինգ սուրբ գեղարդներից միայն մեկով է հռոմեացի լեգեոներ Լոնգինը խոցել Հիսուս Քրիստոսի կողը։ Այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, մյուս գեղարդները ցրված են աշխարհով մեկ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ