03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պատգամավորի կենդանի քաշը չափանիշ չէ. ՀՅԴ-ն՝ Ծառուկյան դաշինքին

ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստին Ծառուկյան դաշինքի առաջարկություններն են քննարկվում։ Դաշինքն առաջարկում է անցում ամբողջությամբ պարզ փակ համամասնական ընտրակարգի։ «Գործող համամասնական համակարգի հիմքում թաքնված մեծամասնականն է ընկած»,-հայտարարեց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նա ասաց, թե 2017թ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ընտրությունները ապաքաղաքականացվում են։

Մարզերի ներգրավվածության խնդիրը Ծառուկյան դաշինքը առաջարկում է քվոտավորման միջոցով լուծել. «Առաջարկում ենք, որ ԸՕ-ն սահմանի, որ ցուցակներում 1-ին համարից սկսած 6-նյակներում յուրաքանչյուր մարզից 1-ական թեկնածու ընդգրկել։ Հերթականությունը կորոշվի առավել մեծ թվով բնակչություն ունեցող մարզերից» ։

Այս մոտեցումը չողջունվեց, ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ կստացվի այնպես, որ ամենախոշոր մարզերի պատգամավորները կանցնեն խորհրդարան, փոքրերինը չեն անցնի։

«Չեմ կարծում, թե բնակչության թիվը, պատգամավորի կենդանի քաշը պետք է առաջնահերթություն որոշելու չափանիշ պետք է լինի», – նշեց Դաշնակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։ 

Սերգեյ Բագրատյանը ասաց, թե քաշը, բարձրությունը չափորոշիչ չեն, նա սսաց, որ եթե ներկուսակցական ժողովրդավարության խնդիրը լուծվի, հարցեր չեն առաջանա։ 

Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե  պատրաստ են քննարկել մոդելը։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ