24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մտել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել գետնին. Հրապարակ

Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Ծառուկյանի թիկնապահ Էդոյի՝ Էդուարդ Բաբայանի գործով, որի ձերբա­կալության 72 ժամը լրացավ հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, քննիչը մոտ 10 ժամ առաջ կալանքի միջնորդությունը տարել էր դատարան: Նիստը նշանակված էր ժամը 21:00-ին: Դատելով այն բանից, որ փաս­տաբանի միջնորդությունը՝ ձերբակալու­թյունը վերացնելու մասին, մերժվել էր, կա­լանքի որոշում կկայացվի: «Բայց իրադրու­թյունն աբսուրդային է. չկան ապացույցներ, չկան բավարար հիմքեր, ընդամենը մեկ անձի մեկ ցուցմունքի վրա ուզում են կալա­նավորել Բաբայանին: Սակայն ցուցմունք տվողը հետ է վերցրել իր բողոքը, չկան վկաներ, առերեսում չի կատարվել, ոչինչ չի հաստատում բռնության վարկածը»,- ասաց փաստաբանը: Դեպքից հետո իրավապահները ժամանել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել գետնին, որոնել են էդոյին, սակայն նա այնտեղ չի եղել: Իմանալով այդ մասին՝ Գագիկ Ծառուկյանը զան­գահարել է ոստիկանապետին, ասել, որ վաղն առավոտյան Էդոն կլինի «բաժնում»: Օսիպյանը չի համաձայնել՝ «այսօր եւ՝ հիմա»: Բաբայանը ներկայացել է: Քանի որ նա Ծառուկյանի վաղեմի ընկերն է ու մերձավորը, իշխանությունը որոշել է Ծառուկյանին «զինաթափելու» գործը սկսել Էդոյից՝ օգտագործելով չեմպիոնի հոր ծեծի առիթը: Դա է պատճառը, որ առերեսում չի կատարվել Բաբայանի ու տուժողի միջեւ: Իսկ դեպքի վայրից առգրավված տեսա­ժապավենի չպահպանված լինելու մասով ուզում են լրացուցիչ մեղադրանք հարուցել՝ ապացույցները միտումնավոր ոչնչացնելու հոդվածով: Կալանքի սանկցիան էլ հիմնա­վորում են նրանով, որ տուժողի վրա կողմ­նակի ճնշում է եղել, եւ դրա ապացույցը հե­ռախոսային վերծանումներն են, որոնց մեջ առկա է Բաբայանի պաշտպանի խոսակ­ցությունը տուժողի հետ: Թեեւ օրենքը չի արգելում փաստաբանին բացատրություն վերցնել տուժողից, որին փաստաբանները միջնորդել են դատարան բերել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ