22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Վեոլիա ջուրը միացել է աչքակապության ու բառադիության հեղափոխությանը

Վեոլիա ջուրը վաղը տեղեկացրել է, որ միացել ա աչքակապության ու բառադիության հեղափոխությանը….

…«մենք ամեն բան անելու ենք, որպեսզի մեր սպառողները լիարժեքորեն զգան 1990-ականների ողջ հմայքը…»,- մասնավորապես ասված է ընկերության հաղորդագրության մեջ…

․․․վթարների անվան տակ կանոնավոր ջրազրկումներից բողոքող քաղաքացիներին ընկերությունը պատասխանել է, թե ինչ անում են՝ երեխաների համար են անում…

․․․Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրել է, որ ընկերությունը ՀԾԿՀ է դիմել սակագինը վերանայելու առաջարկով․ նախատեսվում է բարձրացնել ջրամատակարարման ծառայության սակագինը, իսկ անապահով ընտանիքների ևհեղափոխական խոշոր ջրօգտագործների համար՝ իջեցնել…

…ջրամատակարարման տևողությունը նախատեսվում է կրճատել՝ հասցնելով օրական շուրջ 3 ժամի, քանի որ բնությունն ու բնական պաշարները հարկավոր է պահպանել սերունդների համար…

․․․«մենք նաաատեսում ենք ոչ միայն կրճատել ջրամատակարարման տևողությունը, այլև ջրամատակարարումը կազմակերպել միանգամայն պատահական ընտրված ժամերի, ինչը հավատացած ենք, ավելի հետաքրքիր ու իմաստալից կդարձնի մեր սպառողների կյանքն ու հանուն լավ ապագայի հեղափոխական պայքարին նոր իմաստ կհաղորդի»,- ասված է ընկերության վաղը տարածած հաղորդագրության մեջ…

…հաճախորդների՝ «1-85» ծառայություն զանգերին երիտասարդ հեղափոխական օպերատորները այսուհետ ևս կշարունակեն պատասխանել կատակով ու հեղափոխական առողջ ցինիզմով․․․

© անպատասխանատու ցիրկ

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ