Ինչ չի արել Էդոն հանուն Ծառուկյանի. Ժամանակ
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանը մեղադրվում է մարդ ծեծելու եւ նրան մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Բայց մարդ ծեծելը Բաբայանի ամենօրյա գործունեության մի մասն է եղել, նրա աշխատանքի իմաստը: 2014թ. մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառաբանությամբ պատգամավորական մանդատը վայր դրեց ԲՀԿ խմբակցության անդամ, ՆԶ նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանը իսկապես 15 օր անցկացրեց հիվանդանոցում, բայց դրա պատճառը Էդիկ Բաբայանի կողմից խոշտանգվելն էր:
Ծառուկյանը ԲՀԿ նիստերից մեկի ժամանակ հայհոյել էր Գրիգորյանին, իսկ վերջինս հայհոյանքով էր պատասխանել դրան, որին հետեւել էր Բաբայանի հարձակումը եւ դաժան ծեծը: Գրիգորյանը չէր դիմել իրավապահ մարմիններին՝ հասկանալով դրա անօգուտ լինելը, բայց արժանապատվորեն վայր դրեց մանդատը եւ դուրս եկավ ԲՀԿ-ից: Ի դեպ, երբ 2013թ. փետրվարին Սերժ Սարգսյանը Ծառուկյանին հեռացրեց ԲՀԿ-ից, Գրիգորյանը վերադարձավ հարազատ կուսակցություն եւ կրկին հեռացավ, երբ 2017թ. Սարգսյանը կրկին թույլ տվեց, որ Ծառուկյանը ղեկավարի ԲՀԿ-ն:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: