09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Սաշիկ Սարգսյանի տանն իրականացվում է անհետաձգելի քննչական գործողություն

ԱԱԾ-ն շարունակում է քննչական գործողությունները Ալեքսանդր Սարգսյանի տանը:  Սարգսյանի տուն է ժամանել ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը:

Միքայել Համբարձումյանը չասաց թե ինչ գործի շրջանակում է խուզարկություն կատարվում Սաշիկ Սարգսյանի տանը, միայն հավելեց. «Համապատասխան պահին համապատասխան տեղեկություն կփոխանցվի»:

Հարցին, թե խուզարկությամբ այս պահին որեւէ բան հայտնաբերվե՞լ է, Միքայել Համբարձումյանը պատասխանեց, որ այս պահին չի մեկնաբանում: Նա միայն նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանի տանն իրականացվում է անհետաձգելի քննչական գործողություն:

Համբարձումյանն ԱԱԾ աշխատակիցների հետ վերելակով բարձրացավ վերեւ՝ հրաժարվելով պատասխանել՝ այս պահին Սաշիկ Սարգսյանը ներսո՞ւմ է, թե՞ ոչ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ն հատուկ քննչական գործողություններ է իրականացնում  Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ