24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հասարակությունը կաթվածահար է լինում

«Այսօր խիստ վտանգված է պետական պաշտոնյայի ինստիտուտը, քանի որ, եթե առաջ ունեինք կասկածներ և խոսքեր, հիմա ԱԱԾ և Ոստիկանության կողմից բոլոր կասկածները հաստատվեցին»,- նշում է լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա կարծիքով, այսչափ կոռուպցիաների բացահայտումը հասարակության մեջ  հուսահատություն կառաջացնի:

«Ամենավատթար հատկանիշներով օժտված մարդիկ պաշտոնական բուրգի գագաթներում են եղել, հիմա սկսվել է գործընթաց՝ նրանց պսակազրկելու, բայց ես կարծում եմ, այդ չափաքանակով լուսաբանումը, ինչն, իհարկե ողջունելի է, բայց  հասարակությանը կաթվածի  է ենթարկում, որպեսզի հուսահատեցնող տեսարաններ չլինեն, պետական ապարատի հետ ցանկացած շփում արդեն իսկ հոռետեսություն կառաջացնի»,- ասաց Նարինե Դիլբարյանը։

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ձերբակալությանն անդրադառնալով՝ լեզվաբանը նշեց.

«Մարդու թեկուզ 1000 դրամը ավելի մեծ նշանակություն ուներ, քան ամերիկահայ մեծահարուստի 1000 դոլարը, որը իր համար գուցե մեծ փող չէ: Բայց, մարդիկ անընդհատ մուծումներ էին տալիս, ինչ-որ հույսեր ունենալով, որ այդ գումարը ծառայում է իր նպատակին: Այսօր մենք հանկարծ ասում ենք, որ այդպիսի հիմնադրամը ղեկավարվել է հիվանդ, մոլագար, խաղամոլի կողմից»:

Նարինե Դիլբարյանը նաև հավելում է, որ այս և մնացած չարաշահումներն այսօր և երեկ չէ միայն, որ  իրավապահ մարմիններն իմացել են:

«Այդ մարդու գործունեության և,  ինչպես նաև մնացածի գործունեության մասին վաղուց հայտնի է եղել: Բոլոր տվյալները նրանք ունեցել են»,- ասում է Նարինե Դիլբարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ