Ո՞ւր մնաց Դավիթ Տոնոյանի լավատեսությունը. Իրավունք
Նախօրեին ուշագրավ տեղեկատվությամբ հանդես եկավ ԳԳ պաշտպանության նախարարի մսւմուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Այսպես, ելնելով այն հանգամանքից, որ հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել Ա.Հովհաննիսյանի փոխանցմամբ. «Ի պատասխան Հայաստանի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել եւ հակառակորդին թույլ չի տվել կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթեւ (աննշան) վիրավորում է ստացել 41 ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»: Այնուհետեւ, Ա. Հովհաննիսյանը հրապարակեց նաեւ տեսանյութ՝ նշելով. «Ադրբեջանական դիրքը այրվում է»:
Եթե ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի տեղեկացրածը մեկին մեկ համապատասխանում է իրողությանը, միայն մեկ բան կարող ենք ասել՝ կեցցե Հայաստանի ԶՈւ-ն, որ այսպիսի ռեալ քայլեր է կատարել վերջին ժամանակներս առանց այդ էլ լկտիացած հակառակորդին էլ ավել լկտիանալ թույլ չտալու համար: Բայց սրանով հանդերձ էլ որոշ հարցեր մնում են:
Այսպես, հիշեցնենք, որ Նւսխիջեւանից Հայաստանի սահմանների ուղղությամբ չեզոք տարածքներում ադրբեջանական ուժերը դիրքերի առաջ բերում եւ «դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ» սկսել էին իրականացնել դեռ մայիսի կեսերից: Արդյունքում, մասնավորապես՜ Արենի գյուղի հատվածում ազերիների հենակետերն այսօր գտնվում են գյուղից եւ Երեւան-Մեղրի մայրուղուց «մի քանի հարյուր մետրից մինչեւ մի քանի կիլոմետր հեռավորության վրա», ինչպես որ մեզ տեղեկացրել էին ՀՀ ՊՆ-ից:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: