14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գագիկ Ծառուկյանի որդին կմեկնի՞ զինվորական ծառայության այս զորակոչով

Հասարակությունը, եթե տեսնի ինչ–որ մեկը չի զորակոչվել, կարող է ահազանգել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե հասարակությունը կտեսնի՞ արդյոք պաշտոնյաների զավակներին զինակոչվելուց։

«Հասարակությունը, եթե տեսնի ինչ–որ մեկը չի զորակոչվել, կարող է ահազանգել եւ ստանալ իրավական հիմքերը, թե ինչու չեն զորակոչվել»,–նշեց նա։

Հարցին, արդյոք Գագիկ Ծառուկյանի որդին այս զորակոչով է մեկնում ծառայության, ԳՇ պետը նկատեց. «Այդ հարցը պետք չէ ինձ ուղղել, քանի որ օրենքի սահմաններում յուրաքանչյուր անհատի վերաբերյալ որոշում է կայացնում ոչ թե ԳՇ պետը, այլ զորակոչային հանձնաժողովը։ Եթե որոշվի, որ չի մեկնելու, մենք կներկայացնենք իրավական հիմքերը»։

Նա հավաստիացրեց, որ որեւէ տարանջատում պաշտոնյայի կամ ոչ պաշտոնյայի, սոցիալական ինչ–որ կարգավիճակ ունեցող ընտանիքի երեխայի միջեւ զորակոչի ժամանակ չի դրվելու։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ