06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սպառազինությունների մի մասն արդեն ձեռք է բերվել. Արտակ Դավթյան

Մեր ռազմավարական գործընկերների հետ մենք մշտապես աշխատում ենք  բոլոր տեսակի սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ պատասխանելով, «Սու-30ՍՄ»–ների ձեռքբերման պայմանագրի արագացման մասին հարցին։

«Երբ կունենանք այդ պայմանագրերը, կներկայացնենք հանրությանը։ Սպառազինությունների ձեռքբերման մի մասն ընթացքի մեջ է, մի մասն արդեն ստացել ենք։ Նորերի ձեռքբերման վերաբերյալ շարունակական բանակցություններ են ընթանում»,–հավելեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում իշխանափոխությունից առաջ ՀՀ ՊՆ-ն ռուսական բազմաֆունկցիոնալ «Սու-30ՍՄ» կործանիչների ձեռքբերման հարցը հետաձգել էր մինչեւ 2024 թվականը: Պայմանագիրը, որն առնվազն մեկ խմբաքանակի մատակարարում է նախատեսում, ստորագրվել էր 2012 թվականին, սակայն այդպես էլ ուժի մեջ չէր մտել՝ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով։

Ըստ «Կոմերսանտ» պարբերականի՝ Ռուսաստանն ակնկալում է իրականացնել համաձայնագիրն արդեն Հայաստանի նոր ղեկավարության հետ:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն լուսանկար էր հրապարակել «Սու-30ՍՄ»-ի խցիկից, եւ այն «աշխարհում լավագույններից մեկն» էր անվանել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ