13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Որքան դժվար է քահանա լինել

Մի անգամ ես մտածեցի, թե որքան դժվար է քահանա լինել: Եթե նրա կապան կարկատած է, ասում են, որ նա փնթի է: Եթե նոր ու գեղեցիկ է, մտածում են՝ իսկ ի՞նչ գումարով է գնել:

Եթե քահանան բարետես է, ասում են՝ կկորչի: Եթե տգեղ է, ասում են՝ արդեն նման «կոկորդիլոսներին» են ձեռնադրո՞ւմ: Եթե երկար է քարոզ խոսում, ասում են՝ տանջեց մեզ: Եթե կարճ՝ չի պատրաստվել:

Եթե երիտասարդ է, ասում են՝ շատ երիտասարդ է, փորձառու չէ, մեղքը «պոչով կանի» ու նրան մեջքի վրա կշրջի: Եթե ծեր է, ապա իհարկե՝ սուրբ է, քանի որ ծեր է: Մեղքերն իրենք են նրանից փախել:

Դժվար է քահանա լինել, և այդ պատճառով էլ քահանան երբեմն մեջքով է շրջվում մարդկանց, որպեսզի չտեսնեն, թե ինչպես է արտասվում, երբ իր ձեռքերում վերև է բարձրացնում ծածկած Քրիստոսին:

Հայր Միխայիլ Վալաամացի (Պիտկեվիչ)

Սմբատ Տեր Աբրահամյանի հանրագրից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ