05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Քրեական հեղինակություններից ևս մեկը ձերբակալվեց ԱԱԾ-ի կողմից

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր՝ հունիսի 29-ին, ձերբակալել է հայտնի քրեական հեղինակությունը Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կոնեւսկոյ): Այս մասին ասել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, ԱԱԾ-ն ստուգումներ էր իրականացնում Արտյոմ Հարությունյանին պատկանող տարածքում:

ԱԱԾ-ն երեկ գործողություն է իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում: Ըստ տեղեկությունների՝ այն «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Արմեն Կանեւսկոյ) տարածքներից է:

Նշենք, որ օրերս առաջ էլ խուզարկվել եւ բերման է ենթարկվել Արմեն Հարությունյանի եղբայրը՝ «Արտյոմ Կանեւսկոյ» մականունով հայտնի քրեական հեղինակությունը Արտյոմ Հարությունյանը:

«Օրենքով գող» Արմեն Հարությունյանը, հիշեցնենք, մահացել է 2010 թվականին Աստրախանում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ