24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ԵԿՄ նախագա՞հ

Որպես Երկրապահ կամավորների միության նախագահ շրջանառվում են Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, Սեյրան Սարոյանի, Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի անունները: Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵԿՄ անդամ Արա Խուդավերդյանը: Վերջինս նույնպես պատրաստվում է դնել իր թեկնածությունը: Սակայն միության շատ անդամներ դեմ են, որ միությունը կառավարվի մեկ անձի կողմից:

«ԵԿՄ-ն պետք է ունենա մեկ նախագահ: Ժամանակին ուտում էր մեկ հոգի, հիմա ուզում են ուտել 7 հոգի: ԵԿՄ-ն մաքուր կառույց էր՝ կռված տղաների արյունով, այսօր այդ մարդիկ պղտորեցին թե այդ արյունը, թե անունը»,- նշում է «Արաբո» հատուկ նշանակության ջոկատի հետախուզության պետ Մկրտիչ Թադևոսյանը:

Նա նաև անդրադարձավ Արամ Սարգսյանի թեկնածությանը:

« Վազգեն Սարգսյանի կոչով ես պատրաստ էի մեռնելու, բայց Արամ Սարգսյանն ինքն է ասում՝ իրենից ինչ երկրապահ: Եթե մի մարդ պատերազմի դաշտում չի եղել, չի հասկանում այդ գործից, այդ մարդը գա ի՞նչ անի: Ես իրեն չեմ տեսնում նախագահ, ես իրեն կտեսնեմ նախագահ, երբ ամեն ինչը թողնի գա, ընտիր նախագահ կլինի»,-ասաց նա:

ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանման նախկին նախագահ Գագիկ Դավթյանն էլ կարծում է, որ միությունը, որպես կառույց, պետք է մնա և ինքնամաքրվի:

«Այսօր այնպիսի մարդիկ են եկել հավաքվել միությունում և ակտիվ գործունեություն են ծավալում, որոնք երկրապահից ընդհանրապես տեղյակ չեն։ Այն պետք է համալրվի բանակից նոր զորացրվածներով»,-նշեց Դավթյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ