24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միայն Սերժ Սարգսյանի մերձավորներին. ո՞րն է գեներալ Վաչիկի մեղքը. Իրավունք

Օրերս ցույց տվեցին ԱԱԾ-ի (որն արդեն հեգնական սկսել են անվանել ԱԾԾ) սերիալի հերթական սերիան՝ Վսւչագան Ղազարյանի ձերբակալության վերաբերյալ սյուժեով: Ընդ որում, ցուցադրվում էին պայուսակից հանվող մեծ ախորժելի փուլե­րի կապոցներ, այն էլ՝ այնպիսի տագնապամռայլ երաժշտության ներքո, որ հեոուստադիտուլը ակամա սարսռում էր Վաչոյի կատարված «հանցանքի» չափերի ահավո­րությունից: Ժանրի օրենքներով հեռուստադիտողը պետք է շոկ ապրի եւ սկսի աշ­խարհի անեծքներն ուղարկել այդ «թալանչիի» գլխին: Գեներալի ուղեկցողներին տապալում էին գետին, ձեռքերը ծալում մեջքի հետեւին: Հեռուստադիտողը հրճվան­քի մեջ է՝ ցարը տապալվեց: Ծափահարություններ:

Սակայն որոշ՝ երբեմն ինք­նուրույն մտածող մարդ­կանց մոտ, մի շատ ան­հարմար հարց է ծա­գում. իսկ ո՞րն էր գենե­րալի հանցանքը: Գենե­րալը այդ ինչ մի սարսափելի արարք էր անում, որ նրան այդպիսի մեծ աղմուկով ձերբակալեցին անմիջա­պես բանկից դուրս գալուց հետո: Սովո­րաբար այդպես են ձերբակալում բանկ թալանողներին, սակայն պարզվեց, որ գե­ներալ Վաչոն բանկ չի թալանել, այլ իր իսկ հաշվեհամարից գումարներ է հանել: Սակայն այդ ո՞ր օրվանից է, որ մարդն իր սեփական գումարները բանկից հանելու իրավունք չունի:

Եվ հենց այդ պահին նրան պարտադիր պետք է բերման են­թարկեն, նկարահանեն, ցուցադրեն թե ինչքան գումար է նա հանել, նվաստաց­նեն պատերազմով անցած գեներալին: Պարզվում է, որ, ըստ ԱԱԾ-ի, եթե Վաչոն մնար ազատության մեջ, նա պատրաստվում էր մեկ այլ բանկում կանխիկացնել իր եւ իր կնոջ անձնական հաշիվներին ունե­ցած 1.5 մլրդ դրամ գումարը: Վայ-վայ- վայ, նման բան անգամ դժվար է պատկե­րացնել, իր հաշվից քիչ էր, մի հատ էլ կնոջ գումարներն էր ուզում կանխիկացնել: Սա­կայն նման «բացատրությունից» անհար­մար հարցը էլ ավելի է անհանգստացնում առանձին հակապետական մտածողու­թյուն ունեցող քաղաքացիներին՝ իսկ ո’րն էր գեներալի հանցանքը: 

Իսկ գուցե գեներալ Վաչոյի հանցանքն այն է, որ նա շատ գումար թաանել բանկից, սակայն ինչքան էլ փորփրեցինք քրեական օրենսգիրքը, որեւէ սահմանափակում՝ այդ առումով, գտնել չհաջողվեց: Գտնել չհաղոջվեց նաեւ որեւէ սահմանափակում, թե Հայաստանում մարդը ինչքան գումար պետք է ունենա, որ դա համարվի քրեա­կան հանցագործություն, եւ նրան կալա­նավորեն:        

 

գեներալ Ղազարյանը իրոք ապօրինի է հարստացել, սակայն այդ դեպքում նույնպես անհասկանալի էր մնում, թե ինչու էր պետք նրան այդպիսի աղմուկով կալանավորել: Միայն այն պատճառով, որ կասկածներ կան, որ ապօրինի՞ է հարս­տացել: Այդ դեպքում պետք է ենթադրել, որ մոտակա օրերին հարյուր հազար դո­լարից ավել բոլոր ավանդ ունեցողներին, | դղյակատերերին, «Բենթլի» քշողներին | նույն կերպ փողոցներում կալանավորելու I. են, իսկ ուղեկցողներին տապալելու են գե- « տին, քանի որ վերոհիշյալ բոլոր մեծահա-

 

 Օրինակ՝ եթե քրեական օրենսգրքում գրված լիներ, որ մարդը կա­րող է ունենալ ոչ ավել քան 1 մլրդ դրամ, ապա հասկանալի կլիներ, թե ինչու են կա­լանավորել Վաչոյին, բայց քրեական օրենսգրքում այդպիսի բան թարսի պես գրված չէ: Հետեւապես առանձին հակա­պետական մտածողություն ունեցող քա­ղաքացիների համար անհայտ է մնում, ի վերջո, ինչո՞ւ են կալանավորել մարդուն եւ ինչո՞ւ են ասում, որ դա ապօրինի հարս­տացում է: Եթե ապօրինի հարստացում է, ինչո՞ւ դրա մասին, մերկապարանոց հայ­տարարություններից բացի, որեւէ հիմնա­վորում ԱԱՕ կինոյում այդպես էլ չբերվեց: Ասվեց նաեւ, որ Վաչոն չի հայտարարւսգ- րել իր ունեցած գումարները: Սակայն ոչ մի տեղ, ոչ մի օրենքում չի ասված, որ չհայտարարագրելու համար մարդուն փո­ղոցից բռնում տանում են բանտ: Եթե այդ­պես է, ապա բոլորին, այդ թվում’ ներկա­յիս կառավարության անդամների մեծ մա­սին, ովքեր կիսատ-պռատ են հայտարարագրել իրենց ունեցվածքը, պետք է փողոցից բռնեն եւ տանեն:

Վարչապետ Նիկոլը իր ԱԱԾ-ով երկիրը սարքել է էժան բեմականության հարթակ: Մեկ՝ «Մասկի շոոու» են ցույց տալիս, մեկ՝ «բռնոցխպպզոցի» են խաղում, այնպիսի տպավորություն է, որ էս երկրում կա մենակ Նիկոլ ու ԱԱԾ-ի սեւ շորերով դիմակավորված դերասաններ: Այս ամենը կլիներ շատ զվարճալի, եթե աստիճանաբար չստանար քաղաքական հաշվեհարդարի, հետապնդումների, Նիկոլի ասած՝ վենդետայի տեսք: Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն չպետք է զբաղվի այն ամենով, ինչով զբաղվում է, եւ պետք է զբաղվի նրանով, ինչով չի զբաղվում: Սակայն, հավանաբար, ոչ մի
այլ ուժային կառույց ցանկություն չունի կատարել քաղաքական հետապնդումների կամ քաղաքական ոստիկանության
կեղտոտ դերը: Այդ պատճառով է, որ, չգիտես ինչու, ԱԱԾ-ն զբաղվում է եւ ապօրինի զենքով, ե ւ ժամկետանց տուշոնկայով, եւ թաքցրած հարկերով, եւ յուրացումներով, եւ ապօրինի հարստացածներով:

Մի խոսքով, այն ամեն ինչով, ինչ իրեն անձամբ հանձնարարում է ժամանակին այդքան ժողովրդավարական երեւացող Նիկոլը: Աակայն ակնհայտ է, որ ԱԱԾ-ն զբաղվում է զուտ Սերժ Մարզպանի մերձակա շրջապատով: Հանրությունը արդեն
կորցրել է հաշիվը, թե քանի հոգու են բռնել, քանիսին’ կալանավորել, քանիսին ձերբակալել, քանիսին’ բռնել բաց թողել:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ