15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամուսնությունն ու սերը վնաս չեն

”Ես վստահ եմ, որ համեստ անձիս հետ կապված անձնական հարցերը չէ, որ առաջնայնորեն հուզում են մեր հանրությանը: Կարծում եմ` քաղաքացիների համար շատ ավելի կարևոր է` ինչ եմ ես անում իրենց իսկ կյանքում որևէ փոփոխություն իրականացնելու համար քաղաքական ու պետական գործունեությանս շրջանակներում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան հարցի` ճիշտ են հրապարակումներն այն մասին, որ գտել է իր երկրորդ կեսին ու շուտով ամուսնանալու է:

”Առաջարկում եմ չկենտրոնանալ ինձ հետ կապված որևէ անձնական հարցի վրա, այնուհանդերձ, ամեն դեպքում հարցին ի պատասխան` անշուշտ, առանց կրակ ծուխ չի լինում, բայց հիմա այն պահը չէ, որ ես որևէ պաշտոնական տեղեկություն տրամադրելու նպատակահարմարություն տեսնեմ այդ իմաստով”: 

Ուրիխանյանը հավելեց, որ երբ հարկ համարի իր անձնական կյանքի մասին տեղեկացնել հանրությանը, դա կանի:

Այդուհանդերձ, ամուսնությունը չի խոչընդոտի պատգամավորական գործունեությանը, Ուրիխանյանը պատասխանեց.

”Պատգամավորական գործունեությանս որևէ բան չի խոչընդոտելու, որովհետև ես առհասարակ կամ ինչ-որ բան անում եմ լավ ու պատշաճ, կամ չեմ անում ընդհանրապես, կիսատպռատությունը գործում ինձ համար չէ”:

Հիշեցնենք, ըստ մամուլի` պատգամավորի հարսնացուն ուկրաինուհի է, սակայն պատգամավորը սա հերքել էր: Ինչպես նաև ասվում էր, որ նրա հարսանեկան արարողությունը կայանալու է մարտի 15-ին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ