07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սաշիկ Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել. Վալերի Օսիպյան

Հունիսի 25-ին Սայաթ-Նովա փողոցից ոստիկանությունը բերման էր ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին` ապօրինի զենք կրելու կասկածանքով; Այս առնչությամբ լրագրողներին պարզաբանումներ է տվել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, թե Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելիս ի սկզբանե չգիտեին՝ նրա զենք օրինական է, թե ոչ: Հենց այս տեղեկությունըստուգելու համար նրան ոստիկանությւոն են տարել:

«Մենք տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և մեքենայի մեջ զենքեր ունի: Զենքերն օրինական են, և հիմա փորձագիտականում անցնում են համապատասխան փորձաքննություն»,- ասաց նա:

Հարցին՝ ստացել են զանգեր, ակնարկներ՝ նրան ազատ արձակելու համար, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան»: 

Օսիպյանը պնդեց, որ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված իրեն ուղղված ճնշումներ չեն եղել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ