21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ոչ ինքնամեղադրանքին

Ձեզ պաշտպանող Հավիտենական Զենքեր կան: «Ներքևում հավիտենական զենքեր կան»: Այս խոստումը նրանց համար է, ովքեր երկրավոր կյանքից վեր բարձրանալով` կամենում են ավելի վեր սավառնել. հասնել Երկնքի Արքայությանը:

Պետք չէ զգալ բեռը ձեր ձախորդությունների: Առաջ քայլեք հավատով. ամպերը պիտի հեռանան, և պիտի լուսավորվի ճանապարհը, ամեն քայլափոխի` ճանապարհը պակաս քարքարոտ կդառնա արդեն: Ուրեմն վազեք, որ հասնեք: Պարզ պարտականությունների բարեխիղճ կատարումը հաջողություն կբերի ձեր բոլոր գործերին:

Ես երբեք մեղադրանքի խոսքեր չեմ ասել նրանց, ում բժշկել եմ: Այն մարդը, որն իր մեղքով քայքայել էր իր ֆիզիկական մարմինը, բժշկվեց այս խոսքով. «Որդյակ, մեղքերդ ներված են քեզ»:Սամարացի կինը ջրհորի մոտ իրար չխառնվեց, երբ ասացի. «Հինգ մարդ ես ունեցել, և այն մեկը, որ հիմա ունես, քո ամուսինը չէ»: Շնության մեջ բռնված կնոջը ասացի. «Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա և այլևս մեղք մի գործիր»:  Իրեն չասացի, որ իր մեղքի տրտմության բեռը կրի…:

Հիշիր, որ այս երեքն են մնում. Հավատը, Հույսը և Սերը. Հավատքը Իմ հանդեպ ձեր ունեցած կեցվածքն է: Սերը` ձեր ընկերների հանդեպ: Իսկ Հույսը` հաջողության հասնելու համար` ձեր անձի հանդեպ ունեցած վստահությունն է:

«Աստծո կանչ»-ը գրքից

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ