14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արդյունքը՝ հպարտ քաղաքացիներ, թե ուտող-ուրացողներ. Իրատես

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սեբաստիայի փողոցի «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող փռում, որը ևս կապվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, արդեն 4 տարի է, ինչ անվճար լավաշ են բաժանում: Ընդ որում՝ բարեգործական ակցիայից կարող են օգտվել միայն նշված համայնքի բնակիչները՝ օրական մեկ անգամ:

Ու թեպետ այս տարիներին արտադրամասի մոտ գոյացող հերթերը բազմամարդ էին, պարզվում է՝ վերջին քաղաքական փոփոխություններից հետո տեղի բնակիչները սկսել են լավաշ այլևս չվերցնել:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանափոխության առաջին օրերին ընդհանրապես մարդիկ ռիսկ չէին անում հացի հերթ կանգնել: Իսկ հիմա, չնայած հատուկենտ մարդիկ գնում են իրենց հասանելիք լավաշը ստանալու, բայց այլևս երբեմնի բազմամարդ հերթերը չկան:

Նախկինում հերթի մեջ իրար բրթբրթող, այսօր բացակայողներին մի մասը համարում է հպարտ քաղաքացիներ, մյուս մասը՝ ուտող-ուրացողներ

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ