07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հիշեցի, որ պահած են ասեցի՝ թող չմնան-փչանան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն երեկ՝ հունիսի 26-ին  այցելել էր Ազգային անվտանգության ծառայություն։

Լրագրողների հետ զրույցում Մովսիսյանը պատմեց, որ հիշել է 20 տարի առաջ պահած ավտոմատի և մի քանի փամփուշտների մասին և որոշել է այդ զենքն էլ հանձնել իրավապահներին: «20 տարի առաջ պատերազմից որ եկել էինք, իմ պատմական «Շմայսեր» անունով ավտոմատը և մի քանի փամփուշտներ, քանի որ պահած էին, հիշեցի որ պահած են: Ասեցի՝ թող չմնան-փչանան, – ԱԱԾ-ի շենքից դուրս գալուց հետո պատմեց Մովսիսյանը և հավելեց ,–Զանգեցի իմ քննիչին՝ Հովհաննիսյանին, անձամբ ներկայացա, որ էս-էս-էս բաները գտել եմ: Հիշեցի, որ սրանք պատերազմի ժամանակ պահել էի, հիշողությունս եկավ տեղը և ինքնակամ զանգեցի, բերեցի-հանձնեցի իրենց: «Շմայսեր» ավտոմատը, որ հիշատակ էի պահել, հիշեցի, որ դա էլ պետքա տամ: Իմաստ չուներ, արդեն կարիք չեմ տեսնում էս երկրում զենք պահելու»,-նշեց նա և ասաց, որ ինքը 4 երեխաների հայր է և ուզում է ազնիվ և խաղաղ ապրել։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ