15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է մանդատից

“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանին ներկայացրել է հրաժարականի մասին դիմում : Քիչ առաջ այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածին, տեղեկացրեց, որ պատգամավորը տասնհինգօրյա ժամկետում կարող է հետ վերցնել մանդատից հրաժարվելու մասին դիմումը:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը  “Ժառանգության” արտահերթ համագումարին հայտարարել էր  մանդատից հրաժարվելու իր ցանկության մասին: Նա նշել էր, որ հարցը դնում է կուսակցության նորընտիր վարչության սեղանին , իսկ անկախ այդ  որոշումից, բոլոր դեպքերում ոչ միայն “Ժառանգությունը”, “Ազատ դեմոկրատները”, այլեւ  ազատ քաղաքացիները միասին մինչեւ աշուն պետք է ստեղծեն նորարար քաղաքացիական մի ուժ ` Հայաստանը հետ բերելու` թե ընտրության միջոցով, թե հրապարակներում  ու պուրակներում, թե փողոցներում :

Ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանն անուղղակիորեն հայտարարել էր նախագահական ընտրություններին առաջադրվելու հնարավորության մասին:

Հավելենք, որ “Ժառանգություն” կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն է տվեցլՐաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը եւ նախագահական ընտրություններին ընդառաջ “հարգել պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը” :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ