11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

ԵԿՄ-ն բրենդ է, այստեղ արյուն տված մարդիկ կան

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը դժգոհում է համացանցում քաղաքացիների մեկնաբանություններից ուղղված երկրապահին:

«Ես չգիտեմ, դա հանրությունն է,  թե  հատուկ կազմակերպված խումբ, որն ուզում է սեւացնել երկրապահի անունը: ԵԿՄ-ն բրենդ է, այստեղ արյուն տված մարդիկ կան: Մեկ անձի խարանը չպետք է փաթաթել կառույցի վզին»,-նշեց նա:

 ԵԿՄ փոխնախագահը ասաց, որ ԵԿՄ նախագահի անունը դեռ պարզ չէ, այն կորոշի համագումարը. «Ես կողմ եմ, որ միանձնյա կառավարում չլինի: Կլինի էնպիսի մարդ, որն ունի 3 կամ 4 սեփականության վկայական, իսկ եթե մեծահարուստ լինի, ապա ես կպնդեմ, որ նրանք չդառնան նախագահ»:

Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել  Երկրապահ կամավորականների միության վարչության արտահերթ նիստը։ Այն դռնփակ էր եւ մասնակցել են միայն վարչության անդամները:

Նիստում որոշում կայացվեց  Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցնել եւ ստեղծել նախաձեռնող խումբ՝ կազմակերպելու վարչության նիստ, որպեսզի որոշվի  համագումար անցկացնելու օրը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ