24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարտակո՞ւմ ես, ուրեմն մի հանցագործ էլ դու ես, թե՞ պետք է շոու ապահովել

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ իրականացրած բացահայտումներին, նշեց, որ մեծ աղմուկ բարձրացնելու  առիթ  չկա, ընդամենը Մանվել Գրիգորյանը կալանավորվել է՝ իր կատարած գործերի համար ու բնականոն կյանքը պետք է շարունակվի:

Նրա խոսքով՝ այն գործառույթները, որ ԵԿՄ-ն էր անում, պետք է պետությունը աներ. « Ստացվում է՝ ՊՆ-ին  կից՝ ի դեմս ԵԿՄ-ի մի կույրաղիք էինք պահում, հզորացած մի կազմակերպություն, որին գումարներ էր տրվում ու մի հատ էլ թալանվում էր: Այդ դեպքում՝ էլ ինչի՞ համար էինք պահում այդ կառույցը: Ի սկզբանե ֆետիշացվել էր ԵԿՄ դերը, մինչդեռ այն ընդամենը ռազմահայրենասիրական մի կազմակերպություն էր: Եթե ԵԿՄ-ն չֆինանսավորվեր ՊՆ-ից, նա նույն հզոր կառույցը չէր կարող լինել:  Այսօր գործընթացն այնպիսինն է, որ Մանվել Գրիգորյանն ընկել է ու դանակավորները շատացել են: Սակայն հիմիկվանից սկսենք խոսել Սերժ Սարգսյանից ու Սաշիկ Սարգսյանից, նրանց կատարած հանցագործություններից հայ ժողովրդի նկատմամբ ու գնանք առաջ, թե՞ դեռ դաբրոն չունեն դա անելու»:

Գագիկ Սարուխանյանը հիշեցրեց, որ ԱԱԾ-ն հայտարարել է, որ ունի 350 կոռուպցիոների անուններով ցուցակ. «Հիմա՝ ինչո՞ւ է ԱԱԾ-ն պորցիաներով բացահայտումներ անում, բոլորին միանգամից բռնեիր, պարտակո՞ւմ ես, ուրեմն մի հանցագործ էլ դու ես, թե՞ պետք է շոու ապահովել»,-ընդգծեց Սարուխանյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ