04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Վերափոխությունների արդյունքում պետք է ի հայտ գա նոր Թուրքիա

Թուրքիայում նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և խորհրդարանական ընտրությունների արդյունքում նրա ղեկավարած ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակները խոսում են այն մասին, որ հետագա տարիներին մենք Թուրքիայում կտեսնենք էլ ավելի միանձնյա ղեկավարություն: Լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Նա, ստանալով ժողովրդի քվեն, հնարավորություն կստանա իրականացնել վերափոխություններ: Իսկ այդ վերափոխությունների արդյունքում պետք է ի հայտ գա նոր Թուրքիա, որը պետք է իրականացնի մոտակա 25 տարիների ընթացքում»,- ասաց նա:

Հաջորդ կարևոր հանգամանքը Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, Ռուբեն Սաֆրաստյանը համարում է այն, որ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարության» կուսակցությունը կարողացավ մտնել խորհրդարան:
Քրդամետ կուսակցության՝ խորհրդարան անցնելը, թուրքագետի խոսքով, վկայում է նաև այն մասին, որ քրդական հարցը պահպանում է իր սրությունը Թուրքիայում և գնալով, մոտակա տասը տարիներին ավելի է սրվելու:
Թուրքագետը նաև նկատեց, որ կարևոր է հաշվի առնել այն, որ չնայած Էրդողանը՝ իր կուսակցությամբ, հաղթեց ընտրություններում, սակայն յոթ տոկոս պակաս ձայներ, ինչը նշանակում է, որ կա վարկանիշի անկում:

«Այս վաղաժամկետ ընտրությունների պատճառներից մեկն այն էր, որ Էրդողանը դա շատ լավ ընկալեց,  հնարավորինս արագ կազմակերպեց ընտրությունները և դաշինք կնքեց պանթյուրքիստական կուսակցության հետ»,- ասաց Սաֆրաստյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ