01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով կա ձերբակալված

Հայաստանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողին մահացու հրազենային վիրավորում հասցնելու գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը ։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ զինծառայողը Հովհաննես Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից։

ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, վաշտի հրամանատարի տեղակալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ