Ում օգտին կաշխատի ժամանակը
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ արտահերթ ընտրություններից առաջ ժամանակն աշխատում է ՀՀԿ-ի օգտին: «Նորընտիր կառավարությունը չի կարող այս կարճ ժամկետում այնպիսի արդյունքների հասնել, որ կարողանա իր կողմը գրավել ընտրողներին, էն խոստումները՝ աշխատավարձերի բարձրացում, թոշակների բարձրացում, կմնա օդի մեջ»,-կարծում է Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, հայտարարվում է, թե Հայաստանը մի քանի միլիարդի պայմանագրային հեռանկար ունի, բայց ըստ սոցիոլոգի, դա ծաղրելի թիվ է. «Հայաստանին 150 միլիարդ է պետք , 2 միլիարդով ի ՞նչ հարց ես լուծելու: Միամիտը կամ անգրագետը կասի՝ 2 միլիարդ է գալիս, տեսեք, ինչ կանեն»,-նկատում է սոցիոլոգը:
Սահմանադրագետ Վարդան Այվազյանն էլ էհամամիտ, որ այս պահին ժամանակը Հանրապետականի օգտին է: Նրա խոսքով, որքան երկար ձգվի ժամանակը, ոգեւորված հանրությունն այնդքան տեսնելու է, որ իր կենսամակարդակում դրական տեղաշարժեր չեն գրանցվում: «Սրանով էր պահմանավորված նաեւ այն տեսակետը, որ իրավական տեսանկյանունից այս գործընթացը հեղափոխություն անվանել չի կարելի, որովհետեւ , եթե մենք համարենք հեղափոխություն, ապա այստեղ պետք է հասարակական-տնտեսական ֆորմացիա փոխվի եւ փոխվի պետական կառավարման կարգը»,-նշում է սահմանադրագետը՝ հավելելով, որ հիմա Հայաստանն ունի նոր ղեկավարներ, որոնք աշխատում են նույն Սահմանադրության եւ նույն իրավական համակարգի պայմաններում:
Վարդան Այվազյանի խոսքով, բնակչության սոցիալական վիճակում էական տեղաշարժ արձանագրելու համար պետք է կառավարման համակարգը փոխվ: «Եթե մենք ուզում ենք ունենալ բնակչության կենսամակարդակի աճ, գոնե սկզբնական փուլում մեր երկրում օլիգարխիայի ինստիտուտ չպետք է լինի»,-ընդգծում է Վարդան Այվազյանը:
Իսկ վերլուծաբան Աղասի Ենոքյանի խոսքով, դժվար է ասել, թե ընտրություններից առաջ ժամանակն ում օգտի կաշխատի, բայց միանշանակ է, որ այն Հանրապետականի օգտին չի աշխատում: «Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ՀՀԿ-ի հետ, տեսնում ենք , թե ինչպես են բացահայտվում նրա անդամները, որպես տարբեր կրիմինալ շոուների հերոսներ, տեսնում ենք, թե ինչպես են ՀՀԿ անդամները դուրս գալիս եւ կուսակցությունից եւ ֆրակցիայից»,-նշում է Աղասի Ենոքյանը՝ հավելելով, թե այս ամենը շատ լավ հասկանում է նաեւ Հանրապետականը: