24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունը պետք է դուրս բերել վարչապետի անմիջական ենթակայությունից

Ոստիկանությունը պետք է դուրս բերվի վարչապետի անմիջական ենթակայությունից եւ անցնի կառավարության ենթակայության տակ: Պահանջը ՀՅԴ-ն է բարձրացնում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր այս մասին ասաց ԱԺ-ում:

«Քանի որ ոստիկանությանը նախատեսվում է տալ հատուկ լիազորություններ և ստեղծել հատուկ ստորաբաժանում, որը պետք է ընտրական իրավունքը վերահսկի, դա նաև կառավության ծրագրով էր նախատեսված, այս պարագայում առաջնահերթ է դառնում ոստիկանության ենթակայության հարցը փոխելը: Այսօր ոստիկանությունը ենթակա է  անմիջապես վարչապետին, վարչապետը ով էլ լինի, քաղաքական ուժ է ներկայացնում եւ չի կարող այս գործընթացում ոստիկանությունը լինել վարչապետի ենթակայության տակ, որն ուղղակի շահագրգռվածություն ունի»:

Ռուստամյանն ասել է, որ այս մասին խոսում էին բոլոր նրանք, ովքեր պնդում էին, թե սուպերվարչապետական համակարգ ունենք: Ռուսատմայանն առաջնահերթ է համարել այս փոփոխությունը կատարել մինչեւ ընտրությունները: «Չի կարող ուղղակի անմիջապես վարչապետին ենթարկվել , մենք այս փոփոխությունն անում ենք ընդհանրապես, չենք անում մայն այսօրվա համար, դա որեւէ քաղաքական ուժի համար առավելություն է լինելու»,-ընդգծել է նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ