16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Աշոտյանը մեղադրում է Փաշինյանին

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ երեկոյան վարչապետի արած գրառմանն ի պատասխան՝ ակնկալում է լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների գնահատականը։

«Երեկ երեկոյան վարչապետի արած գրառման ի պատասխան ակնկալում եմ լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների գնահատականը։

Հետաքրքիր կլինի լսել նաև ԱՄՆ և ԵՄ դեսպանների կարծիքը։Կանխավ շնորհակալ եմ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, Փաշինյանը հորդորելով է «որոշ հեռուստաընկերությունների» զերծ մնալ հակապետական քարոզչություն անելուց։

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից` որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։

Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»,– նշել է վարչապետն իր գրառման մեջ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ