24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արթուր Դավթյանը ներկայացրել է նաեւ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Ազգային ժողովում մեկնարկել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումը:

ՀՀ գլխավոր դատախազ Արտուր Դավթյանը խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ ներկայացրել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասներն ու նրնա մեղսագրվող հանցանքի կատարումը փաստող ապացույցներ: Դատախազը տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում նախաքննության ընթացքում կատարվել է 6 խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել է Մեծաքանակ զենք –զինամթերք, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագծի զինվորների համար նախատեսված սննդամթերք, հիգիենայի պարագաներ, հագուստ, նաեւ թանկարժեք մեքենաներ, այդ թվում առաջնագծի համար նախատեսված շտապօգնության մեքենա եւ ամենագնացներ:

«Արշալույս գյուղի առանձնատանը կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 2167 հատ խտացրած կաթ, 160 մսի պահածո, 44 բանջարեղենի պահածո, 33 ձեթ, 9 պարկ 60 տուփ մակարոն, 3 տուփ ներքնաշոր.. »,-թվարկել է Արթուր Դավթյանը: Գլխավոր դատախազը նշեց, որ խուզարկության արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող կառույցներում հայտնաբերվել է նաև «Զինվորի բաժին» գրությամբ սննդ, որը միայն բանակի համար էնախատեսված եւ չի վաճառվում: Նա տեղեկացրել է, որն 2016-18 թթ ՊՆ-ի կողմից ԵԿՄ-ին է տրամադրվել 190 միլիոն դրամի պարեն եւ վառելիքաքսուքային միջոցներ:

Դատախազը նշել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Արթուր Դավթյանը ներկայացրել է նաեւ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ