ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Ազգային ժողովը արտահերթ նիստով քննարկում է պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին դատախազի միջնորդությունը: Հանրապետականը հայտարարել է, որ չի խոչընդոտելու նախաքննությանը :
«Մենք համաձայնություն ենք տալիս, հայտարարում ենք, որ ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը, պետք է համաձայնության տա նաև քրեական գործի համար»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնխելիությունից զրկելու հարցին՝ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Անթույլատրելի է, անկախ նրանից, թե ով է այդ անձն ու ինչ վաստակ ունի, միևնույն է, եթե կատարվել են նման գործողություններ, ապա խստորեն պետք է պատժվի»,-հավելել է պատգամավորը: Հարցի քվեարկությունն, ի դեպ, փակ է լինելու՝ նիստից հետո: